Ինչ-որ մեկը տեսել է, որ մենք ԵՄ-ին հա՞յտ ենք ներկայացրել. Միրզոյանն ասել է այն, ինչ կա. Թորոսյան. տեսանյութ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի խոսքով՝ Հայաստանն իր որևէ դաշնակցի հետ հարաբերություն չի ցանկացել փչացնել և չի էլ ցանկանում, այլ բան, որ նրանք որոշ իրավիճակներում իրենց պարտավորությունները չեն կատարել:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցին:

Արձագանքելով այն խոսակցություններին, թե հայկական կողմն այնպես է արել, որ նա չայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ պատգամավորն ասում է՝ Լավրովը տասնյակ անգամներ այցելել է Ծիծեռնակաբերդ. Ցեղասպանությունը մանրադրամ սարքողների մեկնաբանությունները ճղճիմ են:

Մեկնաբանելով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, որը Հայաստանը Եվրամիությանը միանալու հայտ չի ներկայացրել և այդ ուղղությամբ բանակցություններ չի վարում՝ իշխող ուժի անդամը նկատում է. «Արարատ Միրզոյանն ասել է այն, ինչ կա. ինչ-որ մեկը տեսել է, որ մենք ԵՄ-ին հա՞յտ ենք ներկայացրել»:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Ռուսաստանին ձեռնտո՞ւ է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը՝ Թորոսյանը կարծիք է հայտնում, որ ոչ այնքան, քանի որ ճանապարհների ապաշրջափակմամբ ՀՀ-ի անկախությունն ավելի է ամրապնդվելու, որը ձեռնտու չէ ՌԴ-ին:

Հարցադրմանը, թե արդյոք ՀՀ-ին և Ադրբեջանին պե՞տք են միջնորդներ, վերջինս նկատում է՝ ինչքան էլ վերքեր լինեն չսպիացած, երկրու երկրների երկխոսությունն է, որ կայունություն է բերելու:

Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ