Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանի խոսքով՝ Հայաստանը բալանսավորման քաղաքականություն է վարում, և այդ տեսանկյունից նա դրական է գնահատում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը ՀՀ:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն պնդումներին, թե գործող իշխանությունը փչացրել է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ՝ Քլոյանը նկատում է՝ Ռոբերտ Քոչարյանը իր կառավարման տարիներին Հայաստանի ինքնիշխանությունը ամբողջովին Ռուսաստանի ոտքերի տակ պառկեցնելու քաղաքականություն է վարել:

Մեկնաբանելով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, որը Հայաստանը Եվրամիությանը միանալու հայտ չի ներկայացրել և այդ ուղղությամբ բանակցություններ չի վարում՝ իշխող ուժի անդամն ընդգծում է՝ Արարատ Միրզոյանը ճիշտ է ասել. այս պահին դրությամբ ՀՀ-ն նման հայտ չի ներկայացրել:

Կրկին անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին և նրա այն պնդումներին, թե իր կառավարման տարիները կայուն են եղել՝ իշխող ուժի անդամն ասում է՝ եթե կայուն են եղել, ապա ինչպե՞ս է այդ շրջանում մեկ միլիոն մարդ լքել երկիրը:

Անուշ Քլոյանը հիշեցում է՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման շրջանում տեղի ունեցած քաղաքական սպանությունները, հալածանքները, «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունը և «Մարտի 1»-ի սպանդը: Նա վստահ է՝ այս ամենը ժողովուրդը չի մոռացել, և նա ինչ դիմակով էլ գա, միևնույն է, ժողովուրդը չի ընդունի:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ