![]()
Ռուսաստանի զինված ուժերը գիշերը Ուկրաինայի ուղղությամբ 14 բալիստիկ հրթիռ է արձակել և գործարկել շուրջ 250 հարվածային անօդաչու թռչող սարք։
Այս մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի օդային ուժերի հրամանատարությունը։
Հրթիռներից վեցը՝ «Իսկանդեր-Մ/KN-23 տիպի, խոցվել են Կիևի երկնքում։
Ընդհանուր առմամբ՝ վնասազերծվել է 245 ԱԹՍ: Ուկրաինայի զինված ուժերի հաղորդմամբ՝ հրթիռներն արձակվել են Տագանրոգի, Յեյսկի, Բրյանսկի և Ղրիմի տարածքներից։ Հարվածների հիմնական ուղղությունը եղել է Կիևը, սակայն թիրախավորվել են նաև Դնեպրոպետրովսկի, Օդեսայի, Զապորոժիեի, Խարկովի, Դոնեցկի մարզերը։
Ուկրաինական կողմի տվյալներով՝ ռուսական ուժերն օգտագործել են նաև շուրջ 250 Shahed տիպի հարվածային ԱԹՍ, ինչպես նաև այլ տիպերի անօդաչուներ, որոնք գործարկվել են Ռուսաստանի տարբեր շրջաններից՝ Բրյանսկ, Կուրսկ, Օրյոլ, Միլերովո, Շատալովո, Պրիմորսկո-Ախթարսկ և Ղրիմ։
Նախնական վնասներ են արձանագրվել Կիևի, Դնեպրոպետրովսկի, Օդեսայի, Զապորոժիեի, Խարկովի և Դոնեցկի մարզերում։
![]()