Հայաստանը միջանցքի հարցում առաջարկել է լուծում. որն է այն. մանրամասնում է պատգամավորը. տեսանյութ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը այն համոզմանն է, որ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի Ալբանիայում կայացած հանդիպումը նշանակալի է, քանի որ նրանք պայմանավորվել են շարունակել բանակցությունները:

Անդրադառնալով «Իրական Հայաստան» հայեցակարգին՝ վերջինս ասում է՝ այն նշանակում է Մեղրին կամ Հայաստանի սուվերեն տարածքից որևէ բան չզիջել:

Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», իշխող ուժի անդամն ասում է՝ Հայաստանը միջանցքի հարցում առաջարկել է լուծում, այն է՝ ճանապարհների ապաշրջափակում երկրների իրավազորության ներքո:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ