![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը երկու ժամ տևողությամբ «մածնաբրդոշ» է համարում:
Նա կարծում է, որ Հանրապետության նախագահի աթոռը զբաղեցրած այդ անձը հոգեբանական և հոգեբուժական օգնության կարիք ունի:
Ըստ Արսեն Թորոսյանի՝ Քոչարյանը ստրուկի հոգեբանությամբ որբ է, որին պետք է տեր կամ ֆեոդալ:
Վերջինս հեգնում է՝ ասելով, որ տեսել է բազմաթիվ եփած հավերի, որոնք ծիծաղել են Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների վրա:
Իշխող ուժի անդամը վստահ է՝ հայ ժողովուրդն իմաստուն է և այլևս մանդատ չի տա Քոչարյան բռնապետին իրեն ստրկացնելու համար:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()