![]()
Նոր է, դեռ մի ամիս է՝ աշխատում է, մի ամսում չես կարող գնահատական տալ․ կաշխատի, կտեսնենք։
Անդրադառնալով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝լրագրողների հետ զրույցում ասել է ավագնու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը:
«Ինչպես ասում է ընկեր Ղուկասյանը, կապրենք, կտեսնենք։ Բյուջե չկա, բյուջեի նախագիծը մինչև չլինի, չենք կարող ասել՝ թերացումները շատ են, քիչ են։ Դեռ ժամանակ կա, ժամանակավրեպ է գնահատական տալը: Մեր ծրագիրն է՝ մեր մանդատները ծառայեցնել գյումրեցիներին։ Խոշորացույցով հետևելու ենք կատարված աշխատանքին, իրականացվող ծրագրերին»,- ասել է նա։
![]()