Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում. մահացածը Նիկոլ Փաշինյանի ազգականն է

Այսօր՝ մայիսի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում «Mitsubishi» մակնիշի (Պիկապ) ավտոմեքենան Դիլիջանից դեպի Հաղարծնի վանք տանող ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքերում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը աշխատում էին Ազգային պարկում, մահացածը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ