![]()
«Մենք այս հարցով շատ ակտիվ զբաղվում ենք », -Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԿԳՄՍ նախարարի խոսնակ Նելլի Վահանյանը՝ անդրադառնալով երեկվանից ակտիվորեն շրջանառվող մի հրապարակմանմ, որը կատարել էր Գորիսի բնակիչ Սյուզի Շալունցը, նշելով, որ աուտիզմ ունեցող իր շրջանավրտ որդին հնարավորություն չի ունեցել մասնակցել Վերջին զանգի միջոցառմանը, ինչպես նա էր նշել՝ աշխարհը պատրաստ չէր իր որդուն ընդունել:
«ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է բոլոր երեխաների` մասնավորապես կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների մասնակցությունը դպրոցական միջոցառումներին: Կրթական հաստատությունը պետք է անի հնարավոր բոլոր քայլերը, որպեսզի ցանկացած երեխա լիովին ընդգրկված լինի ուսումնական բոլոր գործընթացներում և միջոցառումներում: Այս դեպքը մեր ուշադրության ներքո է , և հաջորդ շաբաթ նախարարը նախատեսում է հանդիպում ունենալ Դավիթի և իր ծնողի հետ»,- ասաց Վահանյանը:
![]()