Լկտի սուտ որ ասում են, դա դեռ փառք է. Քոչարյանները շարունակում են թաքցնել, որ հունական կղզում ճոխ առանձնատուն ունեն․ Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Քոչարյանի՝ հունական կղզում  առանձնատուն ունենալու տեղեկատվությամբ և կատարել է հետևալ գրառումը․

Վերջին տասնամյակում երբ շրջանառվում էին Հունաստանում քոչարյանների նման ունեցվածք ունենալու մասին’ Սիրուշոն, Լևոնը և Ռոբերտը հերքում էին թե «կղզի են առել»: Ինձ Հունաստանից դեռ վաղուց ասել էին, որ ոչ թե կղզին են առել, այլ կղզում շքեղ առանձնատուն։

Բայց նրանք շարունակում էին մեծից փոքր ստել ու թաքնվել «կղզի չունենք» — ի տակ, բայց չխոստովանելով, որ կղզում ճոխ առանձնատուն ունեն։ Այս ընտանիքի ստախոսության ու կեղծելու դիապազոնը Հայաստանցիների ու այլ մարդկանց ստելու միջակայքի համեմատ ուղղակի տիեզերական մասշտաբի է…
Լկտի սուտ որ ասում են, դա դեռ փառք է…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ