Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները. բազմաթիվ հետևորդներ ծաղրել են նրան

Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը վեցամյա կրթությունից հետո վերջապես ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները: 44-ամյա աստղը համապատասխան տեսանյութով կիսվել է «Ինստագրամ»-ում, սակայն բազմաթիվ հետևորդներ նրան ծաղրել են՝ երեք տարվա ծրագիրը 6 տարում ավարտելու համար, գրում է Daily Mail-ը:

Տեսանյութում չորս երեխաների մայրը պատկերված է ամբիոնի մոտ՝ շրջանավարտի թիկնոցով և գլխարկով: Միջոցառմանը ներկա են եղել Քարդաշյանի ընտանիքի անդամները, երեխաները:

Նշվում է, որ Կալիֆոռնիայում ֆիզիկական անձինք կարող են դառնալ իրավաբաններ՝ ավարտելով իրավաբանական գրասենյակի քառամյա ուսումնասիրության ծրագիրը (LOSP), որը նաև հայտնի է որպես «օրենքի ընթերցում»՝ ավանդական իրավաբանական դպրոց գնալու փոխարեն: Քարդաշյանը դեռ պետք է հանձնի Փաստաբանների քննությունը՝ նահանգում իրավաբանությամբ զբաղվելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ