![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը կարծում է, որ կարծրացած մտածողություն Է՝ եթե համագործակցում ես ԵԱՏՄ-ի հետ, չես կարող Եվրամիության հետ ևս կապ ունենալ, աշխատել:
Վերջինս դրական է գնահատում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան:
Անդրադառնալով այն քննադատություններին, թե հայկական կողմը այնպես է արել, որ նա չայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ պատգամավորն ասում է՝ իրականությանը չհամապատասխանող խոսակցություններ են, դրանք դաշտ են նետվում՝ իշխանությանը թիրախավորելու և ատելություն գեներացնելու համար:
Խոսելով ներքաղաքական կյանքի մասին՝ Ղազարյանը նկատում է՝ ընդդիմադիր դաշտում Ռուսաստանից աջակցություն ստանալու մրցույթ է, թե ով ավելի շատ կարժանանա գովասանքի: Ըստ նրա՝ այն ավելի վառ արտահայտվեց Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի ժամանակ, երբ վերջինս պատին էր փակցրել իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ լուսանկարները, և խոշոր պլանով դրանք պարբերաբար ցուցադրվում էին:
Միաժամանակ պատգամավորը նկատում է՝ Ռոբերտ Քոչարյանը չի դադարում լինել Ադրբեջանի խոսնակը, քանի որ պարբերաբար անում է այնպիսի հայտարարություններ, որոնք ադրբեջանական կողմն է անում:
Իշխող ուժի անդամի խոսքով՝ ուշագրավ է նաև այն, որ 100 մլն դոլար փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, Ղազարյանն ընդգծում է՝ այն մեղսագործությունները, որոնք ուղղվում են Քոչարյանին, հավասարաչափ վերաբերում են Սերժ Սարգսյանին. նրանք քաղաքական երկվորյակներ են:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()