![]()
Եկամուտների տարեկան հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է:
Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է հետաձգվի հայտարարագրման վերջնաժամկետը:
«Կարծում եմ՝ բավականին երկար ժամանակ է տրված, որ մարդիկ հասկանան, համակերպվեն, նաև սովորեն այդ համակարգով աշխատել, լրացնել հայտարարագրերը, և դրա արդյունքներով հընթացս կհասկականք՝ ինչ է տեղի ունենում:
Այս պահին նման ծրագիր չկա, և մեր ակնկալիքն այն է, որ մինչև նոյեմբերի 1-ը պետք է լրացնեն՝ բացառությամբ այն անձանց, որոնք ID քարտի խնդիր կունենան»,- նշել է նա:
![]()