Քաղաքացիները հնարավորություն կունենան ծառայել 2 տարուց պակաս․ նոր փոփոխություններ՝ զինվորական ծառայության հետ կապված

Այսօր՝ մայիսի 22-ին, Կառավարության նիստի ընթացքում Սուրեն Պապիկյանը ներկայացրեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած` զինվորական ծառայության մասին նախագիծը, և Կառավարությունը առաջարկեց փոփոխություններ․ նախատեսվում է

Պարտադիր զինվորական ծառայություն անցնել ընդամենը 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ։
Պարտադիր զինվորական ծառայություն անցնել 4 ամիս և վճարել 18 միլիոն դրամ։
Մինչև 16 տարին լրանալը (զինվորական հաշվառման տարիք) ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պետական տուրք սահմանել 15 միլիոն դրամ։
Պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիք կնախատեսվի 32 տարեկանը։
Նշենք, որ նախագիծը ընդունվեց Կառավարության կողմից։ Այն դեռ պետք է արժանանա ԱԺ հավանությանը և ստորագրվի Հանրապետության նախագահի կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ