Խնդիրներ կան, բայց Երևանը նպատակ ունի Մոսկվայի հետ փոխգործակցությունը դնել դրական ուղու վրա. Միրզոյան

Հայաստանը մտադիր է Ռուսաստանի հետ փոխգործակցությունն ուղղել դրական ուղղությամբ՝ չնայած երկու երկրների միջև առկա խնդիրներին։

Այս մասին հայտարարել է Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ես չեմ ուզում ժխտել խնդիրների առկայությունը. ոչ Հայաստանը, ոչ Ռուսաստանը չեն հերքում դրանք: Մենք տեսել ենք, որ կան հարցեր, որոնք Հայաստանն ու Ռուսաստանը տարբեր կերպ են ընկալում:

Այնուամենայնիվ, մենք ունենք երկու տեսական մոտեցում՝ հարաբերություններն ուղղել բացասական ուղղությամբ կամ ընդհանուր շահերից ելնելով հարաբերությունները ուղղել դրական ուղղությամբ»,- նշել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ