![]()
Մոսկվան և Երևանը կարգավորել են ռուսական զենքի մատակարարման համար վճարումների հարցերը։
Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այն դրվագները, որոնք դուք նշեցիք՝ առաքումների վճարման և ձախողված առաքումների հետ կապված, այսօր քննարկել ենք, կարգավորել ենք, այդ վճարումները մուտքագրվել են այլ նպատակներով, և այստեղ հակասություններ չկան»,- ասել է նա՝ թեմայի վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան:
![]()