Ռեկորդային ցուցանիշների ենք հասել, ՌԴ-ն մնում է առևտրաներդրումային առաջին գործընկերը ՀՀ-ի համար. Լավրով

«Մեր հայ բարեկամներին, Նիկոլ Փաշինյանին ուզում եմ շնորհակալություն հայտնել բարձրագույն մակարդակով Մոսկվայում Հաղթանակի օրվա կապակցությամբ միջոցառումներին բարձրագույն մակարդակով մասնակցելու համար»,- այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացող համատեղ ասուլիսում:

Նշեց, որ առանձնազրույցի ընթացքում անդրադարձել են բարձրագույն մակարդակով ձեռքբերված պայմանավորվածություններին.«Այնպիսիս ուղղություններով ինչպիսին են՝ առևտրատնտեսական համագործակցությունը, անվտանգության հարցերով համագործակցությունը և երկուստեք դիվանագիտական ներկայացուցչության ընդլայնումը, այդ թվում՝ Կապանում գլխավոր հյուպատոսության բացումը, այդ ուղղությամբ աշխատանք տարվում է: Պատարստում ենք տարածաշրջանային ժողով, որը լրացուցիչ կամրպնդի այն նյութական հիմքը, որն ընկած է մեր ռազմավարական գործընկերության հարաբերություններում»,- ասաց նա:

«Մենք ռեկորդային ցուցանիշներ ենք արձանագրել առևտրաշրջանառության, այն անցած տարի հասել է տպավորիչ արդյունքների, առևտրաշրջանառության ծավալը 1,6 միլիարդ դոլարի է հասել, դա այսօր ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 1/3-ից ավելի է և ՌԴ-ն մնում է առևտրաներդրումային առաջին գործընկերը ՀՀ-ի համար: Ընդգծեցինք, որ երկկողմ առևտրի 96 տոկոսն իրականացվում է ազգային արժույթներով»,- ասաց Լավրովն ու ընդգծեց, որ ՌԴ-ից ներդրումներ են անում գյուղատնտեսություն, էներգետիկայի, լեռնահանքաարդյունաբերոթյուն, տրանսպորտի և այլ ոլորտներում:

«ԵԱՏՄ-ի շրջանակներում մեր գնահատականները համընկնում են, Եվրազեսում մասնակցությունը լրացուցիչ գրավական է տնտեսության կայուն զարգացման համար»,- ասաց Լավրովը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ