![]()
Հայաստանի Հանրապետության ցանկացած ղեկավար պետք է լինի հայ ժողովրդի հավատարիմ դաշնակիցը։
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում կարծիք հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Քոչարյանը երբեք չի եղել հայ ժողովրդի դաշնակիցը, դավաճանել է հայ ժողովրդին, թալանել է ժողովրդին իր խմբակի հետ, հազարավորների հայրենազրկել է, ունեզրկել է իր գողապետության այլանդակ պայմանների ժամանակ։
Քոչարյանի իշխանության ժամանակաշրջանում տասնյակ քաղաքական սպանություններ են տեղի ունեցել, գույք պարքի դիմաց ժողովրդին պատկանող գույքը տվել է ՌԴ-ին, հավատարիմ չի եղել ժողովրդին, և եթե դու պատրաստ ես հավատարիմ լինել օտար պետության, դա նշաանակում է, որ դու աճուրդի ես հանում քո պետությունը»,- ասաց նա։
![]()