Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը անոնիմ նախագահների ակումբի հանդես էր․ Կոնջորյան

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը անոնիմ նախագահների ակումբի հանդես էր, որտեղ նա իր կողմից հրավիրված լրագրողներին հրավիրել էր, որ տան հարցեր, որոնք իրեն կոմֆորտ էին։

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում կարծիք հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Քոչարյանը փորձում էր օգնության հասնել նաև սեփական որդուն։ Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքն արդեն առարկակայական դրսևորման փուլում է, մենք առաջ ենք մղում նաև բազմաթիվ հարցեր, որոնք հակասում են ընդդիմադիրների կենսական շահերին, դրա համար էլ տեսնում ենք այս տարատեսակ ջղաձգումները, և Ռոբերտ Քոչարյանի ճապաղ մտքերը տարատեսակ ասուլիսներում»,- ասաց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ