![]()
Երևանում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցին ընդառաջ բողոքի ակցիա է իրականացվել։ Կիևյան կամրջից պաստառ է կախվել Վլադիմիր Պուտինի նկարով և «մարդասպան» գրությամբ։
«Հայկական ժամանակ»-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ ոստիկանները հեռացրել են պաստառները, վերացրել են իրավախախտումը։
ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվում է վարչարարություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Երևան։
![]()