![]()
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Երևան։
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարին օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:
Լավրովը մայիսի 21-ին հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մանրամասներ էր հայտնել մայիսի 21-ին Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի օրակարգի մասին:
![]()