![]()
«Ընդհանրապես աշխատում եմ Ռոբերտ Քոչարյանին չլսել, բայց այնքան են մամուլում արծարծվում այն աբսուրդի ժանրի թատրոնը, որով պարոն Քոչրայանն է պարբերաբար հանդես գալիս, որ չեմ կարողանում չանդրադառնալ դրանց»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսին և հայտարարությւոններին:
«Աբսուրդներից մեկը, որ ասում է Հայաստանը աշխարհաքաղաքական որբ է, ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյնաը ՀՀ-ի հետ ընդհանրապես առնչություն չունի, որ մի հատ էլ Հայաստանի անունից կարողանա խոսել, այ որ ինքն իր անձի ու քաղաքական ուժի մասին խոսեր, կհամաձայնեի, որ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժը և իր տրամաբանությունը, վարած քաղաքականությունը աշխարհաքաղաքական որբ է»,- ասում է Մինասյանը:
Նա նաև նկատում է՝ շատ հատկանշական է այն լեզվամտածողությունը, որ պարոն Քոչարյանն ունի.
«Եվ տրամաբանությունը, որ տարիներ շարունակ փորձել է ներմուծել և սերմանել մեր հասարակության մեջ, որ դուք ոչինչ եք, որ ոչ մի բան չեք կարող որոշել, ձեր տեղը պետք է «մեծերը» որոշեն, իր տրամաբանությամբ էլ այդ մեծը ՌԴ-ն է, կամ իր վաղեմի ընկերը՝ ՌԴ նախագահը: Հենց այդ լեզվամտածողության արգասիքն է ինքը, և՛ ինքը, և՛ իր քաղաքական հենարանները, որ կարծում են, որ ՀՀ-ն այնքան չկա, որ կարող է արտաքին քաղաքականություն ունենալ, իր դերը ստանձնել: Ռոբերտ Քոչարյանը հենց աշխարհաքաղաքական որբի տրամաբանության մեջ է 10 տարի վարել իր քաղաքականությունը»:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում.
![]()