Ծոծորակդ կտեսնես, պետականության կորուստ չես տեսնի Հայաստանի համար․ Հակոբյանը՝ Քոչարյանին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին և առանձնացրել է մեկ հարց։

«Լրագրող — Սուբեկտայնության ի՞նչ աստիճան եք պատկերացնում Հայաստանի համար։

Ռոբերտ Քոչարյան — Իմ նախագահության օրոք երբեք ինձ հետ խոսակցություն չի եղել՝ Հայաստանը ներառելու միութենական պետության մեջ։

Նույնիսկ հարց է, եթե մենք դիմեինք, նրանք մեզ համար նախապայմաններ կդնեին, թե ոչ։
Միութենական պետությունը «բոբո» սարքելու կոնտեքստում ասում են, որ դա մեր ինքնիշխանության կորուստ է։ Համեմատեք Միութենական պետությունն ու Եվրոմիությունը, անհամեմատելի են (բացատրում է, իբր ինքնիշխանության ավելի մեծ կորուստ ԵՄ-ին միանալու դեպքում կլինի է, քան Միութենական պետություն դառնալու)։

ԿԱՐԵՎՈՐ. ՌՔ-ն լրագրողի հարցին ուղիղ չպատասխանելով՝ շատ պարզ պատասխանեց, թե սուբեկտայնության ինչ աստիճան է պատկերացնում Հայաստանի Հանրապետության համար։

Ծոծորակդ կտեսնես, պետականության կորուստ չես տեսնի Հայաստանի համար, որովհետև դու ու քո նմանները չեն կարող այլևս երբեք խլել իշխանությունը»,- գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ