![]()
«Ես այն տարիքում եմ, որ էլ չեմ զարմանում, երբ եթիմները խոսում են որբությունից, ալկոհոլիկները՝ օղու վնաս լինելուց, կամ մեղուները՝ ընդդեմ մեղրի և այլն: Այս ամենը նույն օպերայից է»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսին և հայտարարություններին:
«Հիբրիդային պատերազմի շրջանակներում տեղի են ունենում նման բառակույտերի ժայթքումներ, ընդ որում՝ դա բացառապես իր ենթականերին է ուղղված, բայց դա ընդամենը ևս մեկ պորցիա զզվանքի զգացում էր առաջացնում հասարակության մոտ և ոչ ավելին, որովհետև նա ՀՀ-ի վերաբերյալ մի շարք վիրավորական հայտարարություններով է հանդես եկել, որին բովանդակային և լուրջ վերաբերվելը լուրջ չէ»,- նշեց Մեհրաբյանը:
Ըստ Մեհրաբյանի՝ Քոչարյանի մոտ մեկ գաղափար կա՝ Հայաստանը վերադարձնել վասալի կարգավիճակի, ինչպես իր օրոք էր:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում.
![]()