«Պատիվ ունեմ»-ը և «Հայաստան» դաշինքը ուզում են փչացնել իրար, Էդմոն Մարուքյանն էլ՝ բոլորին. Ստեփանյան. տեսանյութ

«Ես կարծում եմ, որ այս պրոցեսը անլրջության մասին է և անլրջության սահմաններից դուրս չի գալիս, մի պարզ պատճառով, որ իմպիչմենտի համար 18 ձայն է պակասում, ինչը չեմ կարծում, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը կապահովի»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր ուժերի և անհատների կողմից նախաձեռնված իմպիչմենտի գործընթացին:

«Չեմ կարծում, որ ՔՊ-ական պատգամավորները «ինքնասպաններ» են, և այդ ձայները կտան պարոնայք Մարուքյան, Սարգսյան, Քոչարյանին, և կդիմեն քաղաքական ինքնասպանության, հետևաբար խոսել ինչ-որ լուրջ գործընթացի մասին չի կարելի, սա անլուրջ գործընթաց է:

Ես այլ բացատրություն, քան ընդդիմության կողմից միմյանց փոխադարձ փչացնելու ցանկություն չեմ տեսնում, «Պատիվ ունեմ»-ը ուզում է փչացնել «Հայաստան»-ին, «Հայաստան»-ը՝ «Պատիվ ունեմ»-ին, Էդմոն Մարուքյանը՝ բոլորին»,- ասում է Ստեփանյանը:

Առավել մանրամասն՝ հարցազրույցում.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ