Անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին տրվող սոցիալական աջակցությունը կշարունակվի ևս 3 ամիս

Պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում, հայտնում են Կառավարությունից:

Միջոցառման շրջանակում քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը՝ ամսական 300 000 դրամ, ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով մինչև 2025 թ. փետրվարի 15-ը։

Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք:

Այսպիսով, անհետ կորածի ընտանիքները ևս 3 ամիս կստանան սոցիալական աջակցություն, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2025 թ. մայիսի 15-ը ներառյալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ