![]()
2025 թվականի ապրիլի 15-ի նիստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հավանություն է տվել ռուս-բելառուսական սահմանով ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների տեղաշարժի սահմանափակման հետ կապված խոչընդոտի վերացմանը. խոսքը Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի քաղաքացիների մասին է։
Ինչպես հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը, 2025 թվականի հունվարի 11-ին ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի կառավարությունների միջև վիզաների փոխադարձ ճանաչման և այլ հարցերի մասին համաձայնագիրը՝ կապված օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց՝ Միության ստեղծման մասին պայմանագրին մասնակից պետությունների տարածքների մուտքի հետ։
Ռուսաստանը և Բելառուսը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացրել են, որ Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիները ներկայումս գործնական հնարավորություն ունեն մուտքի և ելքի Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի միջև օգտագործվող միջազգային երկաթուղային և օդային, ինչպես նաև Համաձայնագրի հավելվածում թվարկված ավտոմոբիլային երթուղիներով։
Նախկինում Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիները Ռուսաստան կարող էին մուտք գործել Բելառուսից և հակառակ ուղղությամբ միայն օդային ճանապարհով։ Հաշվի առնելով երկու երկրի աշխարհագրական դիրքը՝ սա թանկ էր և ոչ միշտ հարմար: Համաձայնագրի ուժի մեջ մտնելով՝ Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիները կարող են հատել բելառուս-ռուսական սահմանը ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային ճանապարհով։
ԵԱՏՄ-ում վերացվել է քաղաքացիների ազատ տեղաշարժման խոչընդոտներից մեկը, հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից, հիշեցրել, որ վերջերս ուժի մեջ է մտել Ռուսաստանի և Բելառուսի միջև վիզաների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը։
![]()