![]()
Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի միջև լարված զրույց եղավ։
Ռուբինյանը Խաչատրյանին հորդորեց տեղից չբղավել. «Ուրեմն լսե՛ք ինձ պարոն Խաչատրյան, նախ սուս մնացեք։ Երկրորդը՝ իմ հետ խոսեք հարգալից, մի անցեք ձեր չափերը։ Հանգստացեք… հանգի՛ստ»,- հորդորեց Ռուբինյանը։
Վերջինս նաև հորդոր հղեց ընդդիմությանը՝ «Հարգելի դաշնակցականներ, փորձեք ձեզ զուսպ պահել»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
![]()