Սիմոնյան Մարգոյով ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաներով Ռուսաստանը սպառնում է Հայաստանին. Մեհրաբյան. տեսանյութ

Ռուսաստանը Հայաստանի դեմ շարունակում է հիբրիդային պատերազմ իրականացնել։

Այդ պատերազմին կրկին մասնակից են հայկական ազգանունով ու արմատներով, բայց հայկականության հետ որևէ կապ չունեցող, ռուսական շահերը սպասարկող և Կրեմլին հավատարիմ անձինք։

Օրինակ՝ Մարգարիտա Սիմոնյանն է կարծիք հայտնել, թե Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները եթե վատթարանան, ապա Հայաստանը կարող է այլևս գոյություն չունենալ որպես պետություն։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն էլ հայտարարել է, որ եթե Հայաստանը գնա եվրոպական ճանապարհով, բավական ցավոտ գործընթացներ կսկսվեն բնակչության համար։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը նկատում է՝ տվյալ անձանց միջոցով Ռուսաստանը սպառնում է Հայաստանին, ընդգծում է նա։ Սակայն, ըստ Մեհրաբյանի, միայն այս հայտարարություններով չէ, որ ռուսական կողմը գնում է այդ քայլին, Ադրբեջանից հնչող կրակոցները նույնպես կապ ունեն և սինխրոնիզացված են Մարգարիտա Սիմոնյանի՝ Գալուզինի հայտարարությունների հետ։

Ռուսաստանը նպատակ ունի Հայաստանում առաջացնելու քաոս, քաղաքական առումով Հայաստանը դարձնել անգործունակ։ Իսկ այս համատեքստում Ադրբեջանն ու Ռուսաստանը միասին են գործում, քանի որ ադրբեջանական կողմը ունի խոր ռազմավարական դաշնակցություն Ռուսաստանի հետ, ասում է Մեհրաբյանը։

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի ռեպորտաժում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ