![]()
Բնակարան կամ շքեղ ավտոմեքենաներ ունեցողներին այս աջակցությունը չի կարող տրվել։
Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառնալով ԼՂ բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ սոցիալական աջակցության տրամադրված ծրագրին՝ նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխքիների վարչության պետ Արտակ Հարությունյանը:
«Պետությունը այլ աջակցության ծրագրեր ունի, եթե համապատասխանում են չափորոշիչներին, կարող են դիմել։ Այս աջակցության հիմքը կարիքն է, դրամական կարիքը, որը հաշվարկվել է՝ բավականին մեղմ չափորոշիչներ հաշվի առնելով։
Բնակվարձի խնդիր չունի. ինչո՞ւ պետք է աջակցություն տանք. սա սոցիալական աջակցության ծրագիր է, որը պետք է լինի հասցեական»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ քանի որ աջակցության հիմքը կարիքավորն է, դիտարկվել է նաև ավտոմեքենա ունենալու հանգամանքը․ «2017 թվականից բարձր արտադրության ավտոմեքենայի դեպքում ընտանիքը աջակցություն չի ստանա, կամ եթե այդ ավտոմքենայի համար վճարում են գույքահարկ 15 հազար դրամից ավելի գումար»։
Ավելի վաղ Հարությունյանը մանրամասներ էր հայտնել ԼՂ բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին տրամադրվող լրացուցիչ սոցիալական աջակցության ծրագրից։
![]()