![]()
Մարտի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 83 կմ հատվածում Ազատանի կամրջից սառցաբեկորը պոկվել և ընկել է ընթացող, Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Արտավազդ Խ․-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ավտոմեքենայի ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Շիրին Հ․-ն տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։
![]()