![]()
Հռոմի Ֆրանցիսկոս պապը իր հոսպիտալացումից հետո առաջին անգամ դիմել է հավատացյալներին, որոնք ամեն օր հավաքվում են Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում։ Հիվանդանոցից արված կարճ ձայնային հաղորդագրության մեջ նա շնորհակալություն է հայտնել նրանց աղոթքների համար, հինգշաբթի օրը՝ մարտի 6-ին, հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը։
«Ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում ձեզ Սուրբ Պետրոսի հրապարակից իմ առողջության համար բարձրացրած աղոթքների համար։ Ես այստեղից ուղեկցում եմ ձեզ։ Թող Տերը օրհնի ձեզ, եւ թող Կույս Մարիամը պաշտպանի ձեզ։ Շնորհակալություն ձեզ»,- Ֆրանցիսկոսի խոսքերը մեջբերում է Vatican News-ը։
Ուղերձը հեռարձակվել է հինգշաբթի երեկոյան Սուրբ Պետրոսի հրապարակում՝ պապի ապաքինման համար նախատեսված աղոթքից առաջ:
![]()