![]()
«Իրանի տեսակետն ավելի ճշգրտվել է, որովհետև Հայաստանը Հայաստան-Իրան սահմանից ռուս սահմանապահներին աստիճանաբար հանում է և այստեղ հայ-իրանական հարաբերությունների փիլիսոփայությունը շատ է փոխվում:
Այստեղ ռազմավարական հարց է լուծվել, մեր արանքից մի օտար պետություն է դուրս բերվել, որը կոնֆլիկտների սիրահար է»:
Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է «Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը՝ անդրադառնալով ԵՄ դիտորդների թեմայի շուրջ Իրանի տեսակետին և պնդումներին, թե ԵՄ դիտորդները Իրանի դեմ են:
«Հայաստան-Իրան հարաբերությունները հիմա ավելի բարձր մակարդակի վրա են: Մենք կարողացել ենք ճիշտ բացատրել, որ Իրանի դեմ չի, բայց կարծում եմ, հավանաբար դուք տեսնում եք, որ Ֆրանսիան այն միակ պետությունն է, որը կողմ է Իրանի հետ մերձեցմանը: Ինձ թվում է՝ Հայաստան-Իրան սահմանը Ֆրանսիայի համար բանակցելու լավ տեղ է և Իրանը կցանկանար, որ մենք ինչքան հնարավոր է՝ մերձ լինենք Եվրոպային և միջնորդ»,- նշել է Սուքիասյանը:
![]()