ԵՄ-ին անդամակցելու քայլից առաջ ՀՀ իշխանությունները պատասխանատու են բնակչությանը բացատրության համար. Զախարովա

ԵԱՏՄ-ի և Եվրամիության շրջանակներում բոլոր նորմատիվ իրավական հիմքերն ու սակագնային համակարգերը մեկը մյուսին բացառող բնույթ են կրում:

Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ ԱԺ նիստում ԵՄ-ին անդամակացելու գործընթաց սկսելու մասին նախագծի ընդունումը:

Զախարովայի համոզմամբ՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի համաժամանակյա անդամակցության հակասությունների բարձրաձայնումից խուսափելու, այն լղոզելու, այս կարևոր հանգամանքը չնկատելու «փորձերը պարզապես իրականության ժխտում են և հնարավոր է՝ ինչ-որ առումով ապակողմնորոշում»:

«Իհարկե. չենք ժխտում, որ դա Հայաստանի ինքնիշխան որոշումն է: Բայց հենց ՀՀ ներկայիս իշխանությունների և ոչ թե Ռուսաստանի կամ ԵՄ-ի վրա է դրված իրենց ծրագրած քայլերի բոլոր հետևանքները բնակչությանը ներկայացնելու, բացատրելու պատասխանատվությունը: Սա պետք է հասկանալ:

Առհասարակ, երբ երկրում ընդունվում են նման բախտորոշ որոշումներ, անցկացվում են սոցհարցումներ, հանրաքվեներ, նախապատրաստական աշխատանքներ, որպեսզի բացատրվեն բոլոր նրբությունները: Այստեղ պետք է ազնիվ լինել: Բայց դրանով պետք է զբաղվեն նրանք, ովքեր երկրի ներսում նման կոչեր են անում, այլ ոչ թե դրսից ինչ որ մեկը», — ասել է նա:

Ըստ ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցչի՝ պետք է նաև խոսել այս հարցում այլ պետությունների փորձի մասին, բերել կոնկրետ օրինակներ, թե ինչպես է դա տեղի ունեցել նորագույն պատմությունում: այս կամ այն հատվածում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ