![]()
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները կհանդիպեն փետրվարի 14-ին՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում՝ ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու ուղիները քննարկելու համար:
«Ռուսաստանը այնտեղ կլինի մեր մարդկանց հետ: Ի դեպ, հրավիրված է նաև Ուկրաինան։ Ես վստահ չեմ, թե կոնկրետ որ երկրներից ով է լինելու այնտեղ, սակայն լինելու են բարձրաստիճան պաշտոնյաներ Ռուսաստանից, Ուկրաինայից և ԱՄՆ-ից»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:
Ռուսաստանը, որը պաշտոնապես չի մասնակցում Գերմանիայում անցկացվող ամենամյա ֆորումին, չի մեկնաբանել, իսկ ուկրաինական կողմըհայտարարել է, որ ռուսների հետ բանակցություններ Մյունխենում չեն սպասվում:
![]()