![]()
Օրերս ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել Հայաստանում գործող սպանդանոցների ներկայացուցիչները, որոնց հետ հանդիպել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը:
![]()
Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից՝ նշելով, որ հանդիպման ընթացքում Տիգրան Պետրոսյանը լսել է ոլորտի մասնագետների առաջարկները, դիտողությունները և բարձրացված խնդիրները՝ սպանդանոցային մորթի կառավարման էլեկտրոնային համակարգի կատարելագործման նպատակով։
![]()
Հիմնական խնդիրները, որոնք բարձրացվել են՝
վրիպակների խմբագրման հնարավորության բացակայություն,
տեսահոլովակների ներբեռման խափանումներ ինտերնետ կապի անջատումների պատճառով,
Ֆորս-մաժորային իրավիճակներում մորթի իրականացման մեխանիզմների և վնասված կենդանիների հարկադիր մորթի ընթացակարգերի հստակեցում:
![]()
Տեսչական մարմնի մասնագետները գույքագրել են բոլոր խնդիրները, Տիգրան Պետրոսյանը վստահեցրել է, որ դրանք կկարգավորվեն հնարավորինս կարճ ժամկետներում։
![]()
Հանդիպման մասնակիցները գոհունակություն են հայտնել նաև վերջին ամիսներին տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքից՝ նշելով, որ սպանդանոցային մորթի ծավալները նկատելիորեն ավելացել են։
![]()