![]()
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից 2019 թվականին ներկայացված ծրագիրը բովանդակային առումով եղել է բոլորին հայտնի «Լավրովի պլանը»։
Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Նրա դիտարկմամբ՝ 2019 թվականին ներկայացված այդ ծրագիրը նույն «Լավրովի պլանն» է եղել՝ միայն որոշակի դետալային փոփոխություններով։
«Բովանդակության առումով դա նույն մեզ հայտնի «Լավրովի պլանն» է։ «Լավրովի պլանի» մեջ, այո, կարող էր մի դետալ ավելանալ, մի դետալ դուրս գալ, բայց Լավրովի պլանը հետևյալն է․ հարցը ունենում է փուլային լուծում, որից առաջին փուլում զիջվում են 5 շրջանները, մյուս հարցերի վերաբերյալ կարգավորումները՝ ներառյալ ԼՂ-ի կարգավիճակի հարցը, թողնվում են անորոշ ապագային։ Մնացածն արդեն դետալներ են»,- ասել է Արման Եղոյանը։
![]()