Եկամուտների հայտարարագրման դեպքում սոցիալական կրեդիտի վերադարձի նոր ուղղություններ են առաջարկվում. նախարարը մանրամասնել է

«Առաջարկվում է ընդլայնել համընդհանուր հայտարարագրման սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը՝ ներառելով երեք ուղղություններ»,- կառավարության նիստում այս մասին զեկուցեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվետսի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և ԿԳՄՍՆ կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարներ: Միջնակարգ, ընդհանուր մասնագիտացված, հատուկ կրթական ծրագրերի շրջանակում դասագրքերի վարձակալության ծախսեր ՝ յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան 3000 հազար դրամի չափով: 2024-25 թթ-երի ընթացքում ատամնաբուժական ծառայությունների գծով ծախսեր»,- ներկայացրեց նախարարը և նշեց, որ նոր ուղղությունների մասով սոցիալական կրեդիտը ստանալու են նաև 2024-ի համար հայտարարագիր ներկայացնողները՝ հետադարձ ուժով:

Ընդգծեց, որ բացառությամբ դասագրքերի վարձակալության ծախսերի, որոնց համար կանխիկ վճարում կատարած լինելը հաշվի չի առնվում և տեղի է ունենում ավտոմատ սոցիալական կրեդիտի վերադարձ, մյուս սոցիալական ծախսերը պետք է իրականացված լինեն անկանխիկ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ