Կարեն Կարապետյանը կամ Սերժ Սարգսյանն ո՞վ են, որ ինձ իշխանություն տան կամ չտան. Փաշինյանը՝ Խամոյանին

«Քիվեստը 2001 թվականի մասին է խոսքը: Շատ լավ, 2002, 2003, 4, 5, 6 թվականներին ձեր նշած անձը եղել է նախագահ, է թո լիներ, ո՞ւմ հետ եք կռիվ անում, ես եմ խանգարել, որ չլինի»:

Այս մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի այն դիտարկմանը, թե Սադարակում սկսված բանակցությունների արդյունքը եղել է քիվեսթի փաստաթուղթը, որով Արցախը Լաչինով միանում էր ՀՀ-ին, Նախիջևանը Ադրբեջանի հետ կապվում էր թունելներով: Ձեր բանակցությունների արդյունքում մենք չունենք Արցախ:

Ապա արձագանքելով Խամոյանի այն դիտարկմանը, թե դուք թաքնվելուց մի խոսեք, Ռոբերտ Քչարյանը որևէ մեկի թիկունքում չի թաքնվում, ոմանց նման չի փախել, եկելա, նստելա, պայքարելա, և այսօր էլ շարունակում է իր պայքարը: Մեկ այլ հարցի, թե վերջը 2018 թվականին ձեզ իշխանություն ո՞վ էր տվել, մեկ ասում եք ՝ Սերժ սարգսյանը, մեկ Կարեն Կարապետյանը վարչապետն արձագանքեց.

«Ասացիք՝ Սերժ Սարգսյանը, կամ Կարեն Կարապետյանն է ինձ իշխանություն տվել, տո Կարեն Կարապետյանը, կամ Սերժ Սարգսյանն ովա, որ ինձ իշխանություն տա կամ չտա, և ձեր ասած մնացած մարդիկ, ով են իրանք ընդհանարպես, որ կարողանան ՀՀ-ում իշխանության ճակատագիր որոշեն, Հայաստանում իշխանություն ճակատագիրը ժողովուրդն է որոշում: Ես մի բան եմ ասել, որ ես իշխանությունը ստացել եմ ժողովրդից, և ես իշխանությունը կարող եմ վերադարձնել միայն ժողովրդին, էդ եղել է իմ սկզբունքը, երբ որ ժողովուրդը կգա, դուռը կծեծի, կասի՝ իշխանությւոնը կտամ իրեն և թույլ չեմ տա որևէ խմբակի, անկախ նրանից թե դրա պարագլծի անուն ինչ է, թույլ չեմ տա որ ժողովրդի իշխանությունը խլի: ՀՀ-ում իշխանությւոնը պտկանում է ժողովրդին, որ պահին ժողովուրդը ուզենա վերցնի, էդ ցանկության առաջ ոչ մեկ չի կարող կանգնել, ինչպես 2018 թվականին չկարողացան»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը՝ դիմելով ընդդիմությանն ասաց, որ ժողովրդի իշխանությունն է պաշտպանում նրանցից:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ