Ուզում էին լարեին սիտուացիան, գային այստեղ էլ իրավիճակը լարեին, իշխանությունը վերցնեին. Խաչատուր Սուքիասյանը՝ ԼՂ ղեկավարության մասին

«Մեր զինակոչված երեխաներն են 30 տարի Արցախում պաշտպանել: Իհարկե, պետք է իրավիճակը չսրվեր, բայց այնտեղ շատ մարդիկ ղեկավար կազմից հատուկ սրել են, չգիտեմ՝ ինչ նպատակներ են ունեցել, ինչ ցուցումներ են ունեցել, սրել են, որպեսզի էսկալացիա լինի, կոնֆլիկտն ավելի մեծանա, որ Հայաստանին էլ ներքաշեն այդ ամենի մեջ»,- 24news-ի հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Սուքիասյանի խոսքով՝ իրենք ուզում էին, որ էսկալացիա լիներ. «Մի մասը չէր ուզում, աղաչում-խնդրում էր, ասում էր՝ մի արեք, մի մասն անում էր: Մարդը վեր է կացել ասել է՝ կա՛մ Նախիջևան ենք դառնալու, կա՛մ Ջավախք, խնդրում եմ եկեք Ջավախք դառնանք, իսկ այդ մարդիկ, ովքեր լուծարել են երկիրը, մի հատ էլ Ալեն Սիմոնյանին են արձագանքում, թող գնան իրենց տեղը նստեն, խայտառակություն է, որ ձայն են հանում, իրենք պետք է այնպես քայլեն, որ մարդիկ իրենց չտեսնեն այս երկրում»:

Սուքիասյանը նշեց, որ կար երկու տարբերակ. «Պետք է գնային քաղաքական երկխոսության, շատ ղարաբաղյան քաղաքական գործիչներ ասում էին, որ պետք է գնային երկխոսության: Կար էսկալացիայի տարբերակ և կար բանակցային տարբերակ, իրողությունը ճիշտ գնահատելու տարբերակ: Այնտեղի ղեկավարությունը քաղաքական դիվիդենտ է ուզել, ոչ թե ուզել է խնդիրը լուծել, մեկ-երկուսը եղել են, որ ուզել են խնդիրը լուծեն, բայց մի քանիսն էլ ուրիշ բան են ուզել: Ուզում էին լարեին սիտուացիան, գային այստեղ էլ իրավիճակը լարեին, իշխանությունը վերցնեին: Այդքան տարի Արցախը որտե՞ղ էր, սաղ աշխարհը գալիս ասում էր Ադրբեջանի կազմում է, ձեր նախկին իշխանություններն ասում էին Ադրբեջանի կազմում է, ձեր Ղարաբաղի իշխանություններն ասում էին, գիտենք, որ մենք Ադրբեջանի կազմում ենք, ոնց եղավ, որ Ադրբեջանում չէր: Քննարկվել է ինքնորոշման իրավունք Ադրբեջանի կազմում, բոլոր ժամանակներում դա է քննարկվել»:

Սուքիասանի խոսքով՝ սխալ է մարդկանց բաժանել արցախցու ու երևանցու. «Արցախցին մեր քույր է, մեր եղբայրն է, մեր բյուջեից ամեն ինչ անում ենք իրենց համար, ինչ պետք է էլի անելու ենք, ես տարբերություն չեմ դնում հայաստանցու ու արախցու միջև»:

Ինչ վերաբերում է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ Սուքիասյանը նշեց. «Իհարկե, ղեկավարության ձերբակալությունը միտված է նրան, որ նրանց միջոցով կեղծ ցուցմունքներ վերցնեն, բայց ես կարծում եմ՝ միջազգային հանրությունը դրան լուրջ չի վերաբերում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ