Ասում են՝ «ձեզ հիմա ընտրություն են պարտադրում», որևէ մեկը ոչինչ չի պարտադրում․ Արթուր Հովհաննիսյան

«Այս գործընթացը ՀՀ-ի ժողովրդավարության մասին է: Ասվում է, դե ձեզ հիմա ընտրություն են պարտադրում, որևէ մեկին որևէ մեկը ոչինչ չի պարտադրում, այս գործընթացը բնական գործընթաց է, ՀՀ-ի քաղաքական ընտրության հարցն է»,-ԱԺ նիստում անդրադառնալով «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին՝ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը շեշտեց, որ այս նախագծով հաստատում են վարչապետի ուղերձը նաև օրենդրական մակարդակում. «Մեզ բավականին դժվար ճանապարհ է սպասվում տնտեսական իմաստով, տնտեսվարողների կյանքը բարդանալու իմաստով, մենք պետք է շատ լուրջ աշխատանքներ իրականացնենք ապրանքների որակի բարձարցման ուղղությամբ: Փորձ է արվում ԵՄ-ն ներկայացնել որպես անվտանգային երաշխիք ապահովող կառույց, մենք ինքներս ենք մեր անվտանգային երաշխիքներն ապահովում, այո, համագործակցելով աշխարհաքաղաքական գործընկերների հետ: Մենք հակադրությունների մասին չպետք է խոսենք, այս նախագծով մենք հաստատում ենք այն հանձնառությունը, որը մենք պետք է անենք որպես քաղաքական ուժ՝ ապահովելով ՀՀ ինքնիշխանությունը և ոչ մի միլիմետր չսակարկելով»:

Դիմելով ընդդիմադիրներին՝ Արթուր Հովհաննիսյանը նշեց. «Պետք է խնդրեմ մեր ընդդիմադիր գործընկերներին դադարեցնել ԱԺ-ում այս ղառղառության սերիաները: ՀՀ-ն ոչ մի տեղ չի գնում, իր տեղում է և ՀՀ ԱԺ-ն այս նախագծին կողմ քվերակելով ևս մեկ անգամ հաստատում է իր քաղաքական հանձնառությունը՝ ՀՀ-ն ժողովրդավար, բարեկեցիկ, քաղաքակիրթ, անվտանգ պետություն դարձնելու»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ