Շիրակի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել. տեսանյութ

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Պեմզաշեն բնակավայրի 43-ամյա բնակիչը ապօրինի պահում է զենք-զինամթերք: Պեմզաշեն մեկնած ոստիկաններին նա հայտնել է, որ տանը պահում է «ՏՕԶ» տեսակի մարտական ակոսափող հրացան, որը պատրաստ է ներկայացնել։ Նաև հայտնել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ պապին։

Ինչպես հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված զննությամբ 43-ամյա տղամարդու տան ննջասենյակի պահարանից հայտնաբերվել և վերցվել է ապօրինի պահվող «ՏՕԶ» ակոսափող հրացանը, որի վրա ամրացված է եղել օպտիկական սարք:

Տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արթիկի և Անիի քննչական բաժին:

Շիրակի մարզի քրեական ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ 56-ամյա գյումրեցի տղամարդը տանը և կից օժանդակ շինությունում ապoրինի պահում է զենք-զինամթերք:

Տղամարդը հրավիրվել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որտեղ հաստատել է տեղեկությունը և հայտնել, որ պատրաստ է ներկայացնել ապօրինի պահվող զենքը։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 56-ամյա գյումրեցին իրավապահներին է ներկայացրել ապօրինի պահվող «ԻԺ-16» տիպի որսորդական ողորկափող հրացան և «Մակարովի» նմանվող օդաճնշիչ ատրճանակ:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ