![]()
«Տնային աշխատանք ունենք անելու, խոսում եք տարբեր բաներից, մարդու իրավունքներից, դատական համակագին չեք ուզում անդրադառնալ, տնտեսությանը չեք ուզում անդրադառնալ, բայց ուզում եք գնաք Եվրոպա։ Ես էլ, ի դեպ, Մոնիկա Բելուչիի նկատմամբ անտարբեր չեմ, նախաձեռնություն սկսե՞նք, ստորագրահավա՞ք անենք»,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դիմեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծքի հիմնական զեկույցող Արտակ Զեյնալյանին:
«Ժամանկը վերջացել է, բայց շարունակեք , եթե անկեղծ հետաքրքիր է՝ ինչ առաջարկներ կան: Պարոն Զեյնալյան, Մոնիկա Բելուչիի պահը կարող եք բաց թողնել»,- արձագանքեց Ալեն Սիմոնյանը:
![]()