Բաքվի ԱԳՆ-ից արձագանքել են ՀՀ վարչապետի հոդվածին

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի ռազմական ծախսերը, իբր, եռապատկվել են։

Բաքուն նման արձագանք է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նախօրեին հրապարակված հոդվածին ի պատասխան, որում վարչապետը մանրամասն անդրադարձել էր հայ-ադրբեջանական հարաբերություններին և ՀՀ սպառազինության վերաբերյալ հարցերին։

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը՝ հղում անելով ՀՀ-ի կողմից վերջերս կնքված ռազմական պայմանագրերին և հավատարիմ մնալով ստերով ու մանիպուլյացիաներով հարուստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գծին, հայտարարել է, թե Հայաստանը, իբր «ձեռք է բերում հարձակողական զինատեսակներ, որոնք կարող են հարվածներ հասցնել Ադրբեջանի տարածքներին»։

Հիշեցնենք՝ վարչապետն ավելի վաղ իր հրապարակած հոդվածում նշել էր, թե Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական քարոզչությունը ավելի ու ավելի շատ է կենտրոնանում այն թեզի վրա, թե Հայաստանը սպառազինվում է, պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա եւ հետեւաբար Ադրբեջանը պաշտպանվելու, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու իրավունք ունի:

«Եթե ավելի կարճ եւ ավելի պարզ վերարտադրենք ադրբեջանական քարոզչության այս թեզերը, ամեն ինչ հանգում է հետեւյալին. Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա, հետեւաբար ավելի լավ է Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, որպես կանխարգելիչ միջոցառում»:

Ադրբեջանի ԱԳՆ-ի այս պատասխանն, իրականում, հենց վարչապետի վերը նշած մտքի ապացույցն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ