«Կառըչկաները» քաղաքապետ եղած ժամանակ նախատեսում էին 150 դրամից շատ ավելի. Անի Խաչատրյան

«Բոյկոտ ասվածն ինձ համար այդքան էլ հասկանալի չէ, բոյկոտ, որպես այդպիսին, գոյություն չունի,կան մարդիկ, որ բողոքում են, մնացածը Թևանյանների, Հայկ Մարությանների, ընդդիմադիր կոչված ավագանիների՝ կամերաների ներկայությամբ շոու ծրագրեր են: Կադրեր, կան, որ Անդրանիկ Թևանյանը քարտով վճարում է, բայց մարդկանց հորդորում է, որ բոյկոտեն»,- քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

«Տրանսպորտը չի թանկացել, սա տրանսպորտային ցանցի բարելավում է, որը պիտի լիներ, փողոցներում ստորագրություններ հավաքող «Կառըչկաներն» էլ նախատեսում էին ոչ թե 150 դրամ, այլ շատ ավելի՝ քաղաքապետ եղած ժամանակ: Հայկ Մարությանն այնքան վախկոտ քաղաքապետ էր, քաղաքական առումով գոյություն չուենցող վախկետ կերպար, որ այդքան տղամարդկություն, քաղաքական կամք չուներ, որ գնար այդ ռիսկերին»,- նշեց Խաչատրյանը:

Նաև միֆ ու հեքիաթ համարեց Մարությանի այն հայտարարությունները, թե տրանսպորտի թանկացման հարցում պետք է գնալ հանրաքվեի.«Որտե՞ղ եք տեսել հանրաքվեով բարեփոխում լինի»:

Նաև հիշեցրեց, որ Երևանում այլևս չկան Տարոն Մարգարյանի ժամանկվա դռներն ընկնող «մահվան գազելներից»:

Վերջինս նաև նշեց, որ այժմ ընդդիմադիրները իրենց կարծիքն արտահայտելու համար ծեծ չեն ուտում, հիշելով.«Ռոբերտ Քոչարյանի ժամանակ 18 տարեկանում հանրահավաքին մասնակցելու ժամանակ Բաղրամյան փողոցից տարվել եմ բաժին և ծանր ծեծի ենթարկվել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ