Պապիկյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ

««Aero India» ցուցահանդեսի շրջանակում անցկացվող պաշտպանության նախարարների կոնկլավի ընթացքում կարճատև զրույց եմ ունեցել Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անիլ Չաուհանի հետ»:

Այս մասին իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պապիկյանը Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 10-ին Հնդկաստանի օդուժի «Ելահանկա» ավիաբազայում մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ