Ընդդիմությունը սպասում է՝ երբ է Ալիևը հարձակվելու ՀՀ-ի վրա, որ պալատական հեղաշրջում անեն. Բլեյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է հոդված, որում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին՝ այդ համատեքստում ընդգծելով՝ տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա, և ավելին՝ խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են:

Հարկավոր է հրաժարվել բեմականացված գործողություններից և էսկալացիաների բեմականացման քաղաքականությունից և հաստատել ինստիտուցիոնալ խաղաղություն. Հայաստանը ոչ միայն պատրաստ է սրան, այլև չի հրաժարվելու այս ճանապարհից, վստահեցրել է վարչապետը:

Անդրադառնալով նրա հոդվածին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արթուր Խաչատրյանը նեղսրտել է, թե այս հայտարարությունը, ըստ էության, նշանակում է, մեջբերում. «Ինչ ուզել եք, տվել ենք, պատրաստ ենք էլի զիջել»:

«Հանուն հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ իրեն երբեմն թվում է՝ Հայաստանի ընդդիմությունն է հուշում Ալիևին, թե նա ինչ հայտարարություն անի, երբեմն էլ լինում է, որ երկրի ներսում դրա մասին ավելի շուտ են հայտարարում, քան Ալիևը:

Ըստ զրուցակցի՝ նրանք գործում են այն սկզբունքով, որ որքան վատ լինի Հայաստանի Հանրապետության համար, իշխանության համար, կրկնակի լավ է իրենց համար:

Միաժամանակ քաղաքագետը համոզմունք է հայտնում՝ եթե բողոքում են ռուսական, ադրբեջանական կամ ռուս-ադրբեջանական շահերը սպասարկող տեղային ներկայացուցիչները, հետևաբար Հայաստանը ճիշտ ուղու վրա է:

Վերադառնալով վարչապետի հայտարարությանը՝ Բլեյանն ասում է՝ Ալիևը գայթակղություն ունի հարձակվելու Հայաստանի վրա և հարմար առիթ է փնտրում:

Վարչապետն այս հայտարարությամբ փորձում է վնասի կառավարում իրականացնել և հնարավորինս մեղմել, հետաձգել, չեզոքացնել, կամ ավելի շուտ՝ դարձնել անհնարին պատերազմը:

Հայաստանը պետք է մաս կազմի եվրոպական անվտանգության համակարգի, պնդում է քաղաքագետը և հավելում՝ Հարավային Կովկասը չպետք է դիտարկվի մի քանի ձևաչափով՝ ինչ-որ մի անվտանգային էկո համակարգ: Այս քայլով, ըստ զրուցակցի, վարչապետը փորձում է բարձրաձայնել այդ թեման և կոտրել այն վտանգները, որոնք Իլհամ Ալիևը առաջ է քաշում:

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ