![]()
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ոչ հաստատել, ոչ հերքել է The New York Post-ի տեղեկությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հեռազրույցի մասին։
«Քանի որ Վաշինգտոնի վարչակազմը ծավալում է իր աշխատանքը, շատ տարբեր հաղորդակցություններ են առաջանում, և այդ հաղորդակցություններն իրականացվում են տարբեր ուղիներով», — պատասխանել է նա «Իզվեստիա»-ի հարցին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ հաշվի առնելով այդ շփումների բազմակարծությունը՝ ինքը կարող է տեղյակ չլինել որոշ շփումների մասին։
![]()