Եթե նույնիսկ Տիգրան Մեծի ծովից-ծով Հայաստանը նկարեք, սոցիալական քարտ ու անձնագիր ստանալու եք․ Չախոյանը՝ հայտնի կեղծիքի մասին
Опубликовано:Автор:admin
Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն իր ֆեյսբւքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Արարատի նկարով ստորագրությամբ քաղաքացուն սոցքարտ չտալու մասին կեղծ լուրերին։
Ձեր ստորագրության վրա կուզեք Արարատ նկարեք, կուզեք Արագած նկարեք, կուզեք Տիգրան Մեծի ծովից-ծով Հայաստան նկարեք, սոցիալական քարտ ու անձնագիր ստանալու եք։
Դաշնակների Երկիր oրաթերթը, Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը լծված են ակնհայտ կեղծիք տարածելուն, թե Արարատի նշանով ստորագրության համար քաղաքացուն սոցքարտ չեն տվել։
ՆԳՆ-ն հերքել է լուրը, նշված անուն-ազգանունով քաղաքացի չի սպասարկվել տվյալ ստորաբաժանումում, իսկ քաղաքացու կինը հայտնել է լրատվամիջոցներին, որ ամուսինը սուտ տեղեկություններ է փոխանցել, եղել է ոչ ադեկվատ վիճակում։
Փաստացի՝ դաշնակների օրաթերթը, Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը ոչ ադեկվատ մարդուն դարձրել են քարոզչամիջոց։
Հնարավորության ու ցանկության դեպքում կարող եք անգամ դաշնակցական հայտնի գործիչներից մեկին նկարել, միևնույն է՝ անձնագիր ու սոցքարտ ստանալու եք