Օդանավակայանից՝ ոստիկանություն. քաղաքական գործիչը կասկածվում է գումարի դիմաց տեխսպասարկման կետի հրկիզման համար

Shamshyan.com-ի տեղեկություններով, հունվարի 16-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքը ոչ թե անզգուշաբար առաջացած հրդեհ է եղել, այլ հրկիզում։

Հրկիզվել էր Կոտայքի մարզում և Երևանում հայտնի տեխսպասարկման կետերից մեկը:

Ինչպես հայտնել է ֆոտոլրագրողը, դեպքի փաստով գույքի դիտավորյալ ոչնչացման համար փաստաթղթեր էին ձևակերպվել, նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը բացահայտելու և կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու համար հսկայածավալ աշխատանքներ էին կատարել և «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել ու ոստիկանություն է տեղափոխվել Հայաստանում ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվող մի գործիչ։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին քաղաքական այդ գործիչի և նրա հետ եղած ևս 2 անձի ինքնությունները չեն բացահայտվում։

Նշված անձինք կասկածվում են խոշոր չափի գումարի դիմաց տեխսպասարկման այդ կետը հրկիզելու մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ