![]()
Լուկաշենկոն վերջին մի քանի տարիներին ստանձնել է թագավորի ծաղրածուի դերը և ասում է այն, ինչը խուսափում են ասել դիվանագիտական որոշ սահմանափակումներից ելնելով Լավրովը, Պուտինը և Զախարովան:
Այս մասին հանրային ՀԸ եթերում ասաց «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը:
«Այստեղ էս դերը տրվել է Մեդվեդևին և Լուկաշենկոյին: Կարծում եմ՝ Կրեմլը որոշակի ուղերձներ Լուկաշենկոյի միջոցով մեզ հաղորդում է, չնայած որ եթե հատկապես դիտարկենք վերջին՝ Լավրով-Միրզոյան հանդիպումը, ռուսական կողմն իր հռետորաբանությունը գոնե հանրային տիրույթում, բավական մեղմացրել է»,- ասաց Աբրահամյանը:
![]()